Logo

Պեգուլան WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել

21:43 / 10.10.2025Թենիս
Պաշտոնական
null

Աշխարհի 6-րդ ռակետ Ջեսիկա Պեգուլան թենիսի կանանց տարվա Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը:

Ամերիկուհին ավարտվող տարվա ընթացքում հաղթել է Օսթինում կայացած WTA 250, Չարլստոնում կայացած WTA 500 և Բադ Հոմբուրգի WTA 500 կարգի մրցաշարերը։

Պեգուլան կարիերայում չորրորդ անգամ անընդմեջ կմասնակցի Ամփոփիչ մրցաշարին: 

Ավելի վաղ Ամփոփիչ մրցաշարին որակավորվել էին Իգա Շվյոնտեկը, Արինա Սաբալենկան, Կորի Գաուֆը, Ամանդա Անիսիմովան և Մեդիսոն Քիզը։

Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 1-8-ը Ռիադում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ