Logo

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերը վաճառքի չեն հանվի. դրանք կբաշխվեն

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:01 / 17.01.2022ՍՊՈՐՏ
olimpiakan xaxer

Փետրվարի 4-ին Չինաստանում մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերին անհամբեր սպասող մարզասերները հիասթափված են. տոմսերն ազատ վաճառքում չեն լինելու։

«Ռոյթերս»-ը, հղում կատարելով Խաղերի կազմկոմիտեին, հայտնում է, որ տոմսերը, ամենայն հավանականությամբ, կբաշխվեն մարդկանց որոշակի խմբի միջև։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումներն անցնելու են առանց արտասահմանցի հանդիսատեսի։ Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել նաև չինացի երկրպագուների մուտքը տրիբունաներ արտոնելու մասին։

Ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերին ակնկալվում է 95 երկրի շուրջ 4000 մարզիկ-մարզուհու մասնակցություն։

Մրցումային 16 օրվա ընթացքում 7 մարզաձևի 15 մրցաձևում վիճարկվելու է մեդալների 109 հավաքածու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա