Logo

Պեկին. Խաչանովն ու Ռուբլյովը պարտվել են եզրափակիչում

19:44 / 01.10.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը չեն կարողացել նվաճել Պեկինի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղի տիտղոսը։

Եզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը 6-4, 3-6, 8-10 հաշվով պարտվել են մրցաշարի երրորդ համար Հարի Հելիովարա (Ֆինլանդիա) - Անրի Պատեն (Մեծ Բրիտանիա) զույգին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 31 րոպե։

Խաչանովն ու Ռուբլյովը զուգախաղում անցկացրել են համատեղ 5-րդ եզրափակիչը, նվաճել են մեկ տիտղոս` 2023թ. մայիսին հաղթելով Մադրիդի «Մասթերսը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ