Logo

Պեկին․ Խաչանովը պարտվեց առաջին շրջանում

12:08 / 25.09.2025Այլ մարզաձևեր
null

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP-500 կարգի մրցաշարից։ 

Առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ալեքսանդր Մյուլերն էր։ 2 ժամ 50 րոպե տևած պայքարում Մյուլերն առավելության հասավ 4-6, 7-6 (5), 6-4 հաշվով։ 

Խաչանովն այս մրցաշարից հետո չի հեռանա Չինաստանից և կնախապատրաստվի Շանհայի «Մասթերսին», որը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ