«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին համաձայն չէ, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հաղթելու ֆավորիտը «Չելսին» է, գրում է Marca-ն։
«Հեշտ է ասել, թե «Չելսին» ֆավորիտ է, բայց ես համաձայն չեմ։ 90 րոպե տևող եզրափակիչում ֆավորիտ չկա։ Սա Դավիթի ու Գողիաթի պատմությունը չէ։
Մենք պետք է շարունակենք մնալ այն թիմը, որը միշտ եղել ենք։ Շատ կարևոր է կառավարել հույզերը։ Եթե խաղանք հավասարը հավասարի պես, կարող ենք նաև հաղթել։ Կարևոր է` սխալներ թույլ չտանք շատ մեծ մոտիվացիայի պատճառով»,- ասել է չիլիացի մասնագետը։
Կոնֆերենցիաների լիգայի «Բետիս» - «Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։