Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականն ԱՄՆ-ի Հարիսոն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Էկվադորի թիմի հետ և հաղթեց 2-0 հաշվով։
«Սկուադրա աձուրայի» կազմում երրորդ րոպեին տպավորիչ գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պեկեգրինին։ Խաղավերջում աչքի ընկավ նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին և կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ հունիսի 9-ին կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինային։
Ընկերական հանդիպում
Իտալիա - Էկվադոր` 2-0 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 3, Նիկոլո Բարելա, 90+4


