Logo

Պեպ Գվարդիոլան հեգնել է անգլիացի լրագրողին՝ նշելով Լա Լիգայի գերազանցությունը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.08.2017ՍՊՈՐՏ
promo328104587 - Պեպ Գվարդիոլան հեգնել է անգլիացի լրագրողին՝ նշելով Լա Լիգայի գերազանցությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, պատասխանելով անգլիացի լրագրողի հարցին, հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան չի համարում Եվրոպայի ամենաբարդ առաջնությունը.

-Ես գիտեմ, որ ձեզ դուր է գալիս լսել՝ «սա ամենաբարդ առաջնությունն է», բայց դուք պետք է առաջ նայեք: Իհարկե, Պրեմիեր լիգան դժվարին մրցաշար է, շատ դժվարին: Բայց ես չէի ասի, թե «Սանտիագո Բեռնաբեուում», «Կամպ Նոում» կամ էլ Բիլբաոյի ու Սևիլյայի մարզադաշտերում խաղալը հեշտ է:

Իսպանական ակումբները վերջին տասնամյակում գտնվում են ամենաառաջնային դերերում թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Եվրոպա լիգայում: «Սևիլյան» առհասարակ 3 անգամ անընդմեջ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր: Պրեմիեր լիգան կլինի ամենաբարդ մրցաշարն այն ժամանակ, երբ Չեմպիոնների լիգայում 5 թիմեր կարողանան հասնել եզրափակիչ հատվածին: Դրանից հետո միայն բոլորս կարող ենք ասել՝ «սա ամենաբարդ առաջնությունն է»,- ասել է Գվարդիոլան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ