Logo

Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» մասին. «Ոչինչ հավերժ չէ»

11:29 / 20.02.2025• Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վերակառուցման մասին:

«Մենք ժամանակ ունենք՝ վերակառուցման մասին մտածելու համար: «Ռեալը» հրաշալի տեսք ուներ, ժամանակի ընթացքում մենք կընդունենք այս իրողությունը:

Ոչինչ հավերժ չէ: «Մանչեսթեր Սիթին» ժամանակին անհավանական թիմ էր, բայց այժմ այդպես չէ: Մնում է կենտրոնանալ Պրեմիեր լիգայի վրա, մենք գիտենք, որ չենք հաղթի առաջնությունը, սակայն տեսնենք, թե ինչ կլինի գավաթի խաղարկությունում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում երկխաղյա դիմակայությունում 3-6 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին» և դուրս էր մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ