Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան նոր պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
40-ամյա դարպասապահի ու իսպանական ակումբի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Ռեյնան «Բարսելոնայի» սան է և պրոֆեսիոնալ կարիերան կատալոնական ակումբում սկսել է 1999 թվականին:
2022/23 մրցաշրջանում փորձառու դարպասապահն իսպանական ակումբի կազմում մասնակցել է 38 խաղի և 8 անգամ անառիկ պահել դարպասը:


