Մարզական կարիերան ավարտած լեգենդար իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան նշանակվել է «Վիլյառեալի» Մ19 թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
42-ամյա Ռեյնան մարզական կարիերայի ընթացքում երկու տարբեր շրջաններում պաշտպանել է «Վիլյառեալի» գլխավոր թիմի դարպասը` 2002-2005 և 2022-2024 թվականներին: Նրա վերջին ակումբն իտալական «Կոմոն» է:
Հիշեցնենք, որ Ռեյնան մարզական կարիերայի վերջին խաղում կարմիր քարտ էր ստացել:


