Logo

Պերեսը «Ռեալի» ֆուտբոլիստներին հայտնել է, որ ամռանը պայմանագիր է կնքելու Մբապեի հետ

17:21 / 17.02.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ավելի ու ավելի մոտենում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։

Foot Mercato-ն գրում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի մի շարք ֆուտբոլիստների ասել է, որ 2024/25 մրցաշրջանում Մբապեն դառնալու է իրենց խաղընկերը։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենը» կլքի որպես ազատ գործակալ. նրա ու ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ