Logo

Պերեսը «Ռեալում» եղել է միակը, որ ցանկացել է թիմում տեսնել Մբապեին

16:41 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբում եղել է միակը, որ ցանկացել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հայտնում է The Giardian-ը:

25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «Արքայական ակումբի» ներսում համաձայնություն եղել էր 2022-ին, սակայն այդ ժամանակ գործարքը չէր կայացել, իսկ 2024-ին Մբապեի մասին մտածել է միայն Պերեսը:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 9 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա