Logo

Պերիշիչը ցանկանում է վերադառնալ նախկին ակումբ

16:34 / 16.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը մտադիր է վերադառնալ Միլանի «Ինտեր», որի կազմում ելույթ է ունեցել 2015-2022-ին:

Tuttosport-ի տեղեկություններով, 34-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հրաժարականը: 

Հիշեցնենք, որ Պերիշիչը անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից:

Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում 39 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 11 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ