«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին այդ պահին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- հայտարարել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ։ Ցանկանում եմ հաջողություններ հետագայում։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ խաղացողներին, քանի որ հանդիպման մեծ մասում լավ տեսք ունեինք: Խաղում էին լավ մրցակցի դեմ։ Արեցինք առավելագույնը, և դրա համար էլ ես երջանիկ եմ, և մենք շատ բան կսովորենք այս խաղից։
Մենք լսում և զգում էինք երկրպագուների ներկայությունն այստեղ։ Նրանց ձայները լսելի էին, և աջակցությունը մեծ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ։ Դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նրանց հուսախաբ չենք արել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Առաջին խաղում «Նոան» պարտվել էր 1-2, իսկ պատասխան խաղում՝ 3-4 հաշվով: Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Կարդացեք նաև՝


