«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2), հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը:
«Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես նաև որոշ իրավիճակներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։ Հաշիվը 1:2 է, և ըստ իս՝ հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռևս բաց է։ Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին»,- ասել է Սանդրո Պերկովիչը:
Ամբողջական ասուլիսը՝ այստեղ: