«Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար»,- «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը:
«Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական ասուլիսը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Աբովյանում կայացած առաջին խաղում «Նոան» պարտվել է 1-2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Կարդացեք նաև՝


