«Ինտերի» կիսապաշտպան Պետար Սուչիչն Ա Սերիայում նորամուտից հետո պատասխանել է հարցին, թե ով է իրեն ամենաշատն օգնում միլանյան թիմում, հայտնում է fcinternews-ը:
«Եթե պետք է մեկ անուն նշեմ, ապա Մխիթարյանը: Նա ինձ օգնում է թարգմանությամբ, իտալերեն:
Թիմում բոլորն էլ ֆանտաստիկ տղաներ են»,- ասել է խորվաթը:
21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ինտերը» 14 միլիոն եվրո էր վճարել Զագրեբի «Դինամոյին»:


