Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի եղբայրը` Ջոբ Բելինգեմը, պատրաստ չէ «Չելսի» տեղափոխությանը.
«Ես շատ եմ հարգում Ջոբ Բելինգեմին, բայց նա պատրաստ չէ «Չելսի» տեղափոխությանը։ «Սանդեռլենդը» պետք չէ համեմատել «Չելսիի» հետ։ «Չելսի» տեղափոխվելը երեք-չորս քայլ առաջ կլինի, բայց «Չելսիի» համար նա տեղին համալրում չի լինի։ Լոնդոնյան ակումբի համար նրան ձեռք բերելը պետք է առաջնահերթություն չլինի»,- Պետիի խոսքը մեջբերում է Goal-ը։
19-ամյա Ջոբ Բելինգեմը 2023 թ. հուլիսից հանդես է գալիս Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդեռլենդում», 81 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։


