Logo

Պետի. «Յամալը ֆենոմեն է. նա ինձ հիշեցնում է Մեսիին»

22:22 / 26.08.2025Ֆուտբոլ
null

Էմանուել Պետին խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին, հայտնում է As-ը։

«Յամալն ինձ հիշեցնում է երիտասարդ Մեսիին։ Երբ նա գնդակով է, վտանգի զգացում է առաջանում։ Սովորաբար նա մրցակիցներին իր վրա է քաշում` ազատ տարածություններ բացելով խաղընկերների համար։

Դրա շնորհիվ «Բարսելոնան» անկանխատեսելի է։ Յամալի ու Ռաֆինյայի և հզոր կիսապաշտպանության հետ վտանգը գալիս է ամեն տեղից։ Տեսել եմ, թե ինչպես են մրցակիցները փորձում երկու-երեք պաշտպանով փակել Յամալին։

Նա ֆենոմեն է։ Եթե նա պահի նման տեմպը, հավանաբար կնվաճի «Ոսկե գնդակը»։ Լամինը նույնպես հասկանում է, որ պետք է պահել տեմպը»,- ասել է «Բարսելոնայի», «Արսենալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ