Էմանուել Պետին խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին, հայտնում է As-ը։
«Յամալն ինձ հիշեցնում է երիտասարդ Մեսիին։ Երբ նա գնդակով է, վտանգի զգացում է առաջանում։ Սովորաբար նա մրցակիցներին իր վրա է քաշում` ազատ տարածություններ բացելով խաղընկերների համար։
Դրա շնորհիվ «Բարսելոնան» անկանխատեսելի է։ Յամալի ու Ռաֆինյայի և հզոր կիսապաշտպանության հետ վտանգը գալիս է ամեն տեղից։ Տեսել եմ, թե ինչպես են մրցակիցները փորձում երկու-երեք պաշտպանով փակել Յամալին։
Նա ֆենոմեն է։ Եթե նա պահի նման տեմպը, հավանաբար կնվաճի «Ոսկե գնդակը»։ Լամինը նույնպես հասկանում է, որ պետք է պահել տեմպը»,- ասել է «Բարսելոնայի», «Արսենալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպանը։


