UFC-ի թեթևագույն քաշային կարգի դասակարգման չորրորդ համար Պետր Յանը (17-5) խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի հեռանկարների մասին։
«Կարծում եմ՝ Արմանը կարող է չեմպիոն դառնալ UFC-ում։ Նա ունի ամեն ինչ՝ որակներ, ամբիացիաներ, տարիքը ևս թույլ է տալիս։ Հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Եթե Արմանը պահպանի այս կենտրոնացվածությունն ու տրամադրվածությունը, ապա կդառնա չեմպիոն»,- ռուս մարտիկի խոսքը մեջբերում է Gorilla Fighting-ը։
Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: Հայ մարտիկն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն:


