ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած UFC 323-ի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս եկան թեթևագույն քաշային կարգի մարտիկներ Մերաբ Դվալիշվիլին և Պետր Յանը:
5 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին ռուս մարտիկին (49-46, 49-46, 48-47)։
Յանը վերադարձրեց թոթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը կորցրել էր 2023 թվականի մարտին` պարտվելով Դվալիշվիլիին:
Դվալիշվիլին այս տարվա ընթացքում 3 անգամ պաշտպանել էր չեմպիոնությունը:
Պետր Յանն օկտագոնում ունի 20 հաղթանակ և 5 պարտություն, իսկ Դվալիշվիլին` 21 հաղթանակ, 5 պարտություն:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


