Աշխարհի նախկին երկրորդ ռակետ, չեխ Պետրա Կվիտովան հայտարարել է, որ վերսկսում է մարզական կարիերան:
«Ես ձեզ մի հետաքրքիր նորություն ունեմ ասելու. երեխայիս ծնունդով պայմանավորված 15 ամսվա ընդմիջումից հետո վերադառնում եմ թենիս: Ես իսկապես կարոտել եմ սպորտը։ Նախատեսում եմ այս ամիս մասնակցել Օսթինում կայանալիք մրցաշարին, այնուհետև Ինդիան Ուելսի և Մայամիի «Մասթերսներին»: Ուրեմն` շուտով կտեսնվենք»,- հայտարարել է 34-ամյա մարզուհին սոցցանցերում հրապարակած տեսանյութում:
Օսթինի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 24-ից մարտի 2-ը։


