Logo

Պետրոս Ավետիսյանի առաջին գոլը «Տոբոլի» կազմում պաշտոնական խաղերում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.08.2020Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Ղազախստան, Պրեմիեր Լիգա, Խմբային Փուլ 5 տուր

21 Օգոստոս 2020 - 17:00

3

ՖԱ Կայրաթ Ալմաթի

1

ՖԱ Տոբոլ

1 - 0 - 16`

2 - 0 - 47`

3 - 0 - 6`

3 - 1 - 66`

Հանդիպմանը հայտավորված են եղել Հայաստանի հավաքականի 3 անդամներ:

«Տոբոլի» կազմում 52-րդ րոպեին փոխարինման է մտել Պետրոս Ավետիսյանը, որը 66-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Սա 24-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ղազախական ակումբում անցկացրած պաշտոնական խաղերում: Նրա թիմակից Արման Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին:

«Կայրաթի» կազմում ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման է մտել Կամո Հովհաննիսյանը: Այդ թիմն օգոստոսի 27-ին Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում հյուրընկալելու է «Նոային»:

Հավելենք, որ «Կայրաթն» այս պահին իր ակտիվում գրանցած 15 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը, իսկ «Տոբոլը» 7 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում «Աստանայի» և «Կայսարի» հետ, որոնց համեմատ մեկ խաղ ավելի է անցկացրել:

Վահան Բիչախչյանը նորից գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ