- «Եվրո-2019», ընտրական փուլ
- Հայաստանի Մ-21 1-0 Ջիբրալթարի Մ-21
- Գոլը՝ Պետրոս Ավետիսյան 54՛
- ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրած 4 խաղից հետո 7-րդ խմբի առաջատարն է՝ վաստակած 7 միավորով: 2 խաղ անցկացրած Ռուսաստանի ընտրանին 4 միավորով 2-րդ տեղում է: 1-ական խաղ անցկացրած Սերբիան, Ավստրիան և Մակեդոնիան վաստակել են 3-ական միավոր, իսկ 5 հանդիպման մասնակցած Ջիբրալթարի հավաքականը միավոր չունի:
Արթուր Ոսկանյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 10-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Ավստրիայի հետ:

