
տուր
01 Հունվար 1970 - 12:39
- - 

Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Տոբոլը» հյուրընկալվել էր «Ժետիսուին»։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։
«Տոբոլի» կազմում Ղազախստանի առաջնությունում իր նորամուտն է նշել Պետրոս Ավետիսյանը, որը փոխարինման է դուրս եկել հանդիպման 90-րդ րոպեին։
24-ամյա հարձակվողը հայտավորված է եղել նաև Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Տոբոլի» առաջին խաղին, սակայն մնացել է պահեստայինների նստարանին։
Արման Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների թվում ու չի մասնակցել խաղին։ Հովհաննիսյանը դեռևս չի նշել իր պաշտոնական նորամուտը ղազախական թիմում։

