Logo

Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց «Խիմկի»

23:12 / 22.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ազատ գործակալի կարգավիճակում միացել է ռուսական «Խիմկիին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2023 թվականի մարտից Ավետիսյանը խաղում էր ղազախական «Մակտարալում», որտեղ 2022 թվականին օգոստոսին տեղափոխվել էր ղազախական «Ակժայիկից»:

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկում» խաղացել է «Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ:

Ռուսաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանում «Խիմկին» զբաղեցրել էր նախավերջին՝ 15-րդ տեղն ու 2023/24 մրցաշրջանում կխաղա Առաջին դիվիզիոնում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ