«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Եգիպտոսցին դարձել է առաջինը, որն այս մրցանակը նվաճել է 3 անգամ (2017/18, 2021/22):
«Ես եկել եմ այստեղ Եգիպտոսից ու պատմություն եմ գրել ամենաբարձր մակարդակում։ Դա ապշեցուցիչ է: Ես շատ հպարտ եմ իմ հաջողություններով»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։
23-ամյա Ռոջերսը, սակայն, չի հայտնվել Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
"It's something I will never forget."
— PFA (@PFA) August 19, 2025
🏆 @MoSalah reacts to his third PFA Players' Player of the Year award. pic.twitter.com/m2cSzAMlQR
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


