Ներկայիս գրավոր հայերենում բազմաթիվ տարածված սխալեր կան, որոնք գնալով ավելի են ամրանում մեր գիտակցության մեջ: Դրանցից է նաև փաԽչել բայի փաՂչել տարբերակը, որտեղ խ-ի փոխարեն գրվում է ղ՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ: Այս սխալը կարող եք հանդիպել նույնիսկ լրատվական կայքերում:
Պետք է հիշել ու ամրագրել հիշողության մեջ, որ փաՂչել բառ չկա, կա փախչել բայը, որը նշանակում է՝ հեռանալ, ծլկել, թիկունք դարձնել, փախուստի դիմել…
Կարդացեք նաև՝

