ԱՄՆ-ը ներկայացնող Քեթի Լեդեցկին դարձել է 8-ակի օլիմպիական չեմպիոն։
Փարիզի Օլիմպիական խաղերում 27-ամյա մարզուհին հաղթել է ազատ լողաոճի 1500 մետր մրցատարածությունում։ Նա 15:30:02 արդյունքով բարելավել է իր օլիմպիական ռեկորդն ու նվաճել ոսկե մեդալ։ Ֆրանսիան ներկայացնող ռուս Անաստասիա Կրիպիչնիկովան դարձել է արծաթե մեդալակիր, իսկ գերմանացի Իզաբել Գոսեն նվաճել է բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Կեթի Լեդեցկին բազմաթիվ համաշխարհային ռեկորդների հեղինակ է։ Նա նաև աշխարհի 21-ակի չեմպիոն է։


