Կանադուհի լողորդ Սամեր Մաքինթոշը շարունակում է տպավորիչ ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերում:
17-ամյա մարզուհին 200 մետր համալիր լողում 2:06,56 արդյունքով օլիմպիական ռեկորդ սահմանեց և դարձավ ոսկե մեդալակիր:
Մաքինթոշը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում երրորդ ոսկե մեդալը նվաճեց, նա լավագույնն էր եղել նաև 200 մետր բատերֆլայում և 400 մետր համալիր լողումմ նաև արծաթե մեդալ էր նվաճել 400 մետր ազատ ոճում:
200 մետր համալիր լողում արծաթե մեդալ նվաճեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյթ Դուգլասը (2:06,92), բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալուհի Քեյլի Մաքիոունը (2:08,08):


