Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի պայքարում հայտնի է դարձել քառորդ եզրափակիչի ևս երեք մասնակից։
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը 1/8 եզրափակիչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ռոման Սաֆիուլինին (Ռուսաստան, 66-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե։
Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու Թոմի Փոլը (ԱՄՆ, 13-րդ ռակետ), որը 2 ժամ 18 րոպեում պայքարից դուրս է թողել Կորենտեն Մուտեին (Ֆրանսիա, 69-րդ ռակետ). գրանցվել է 7(8)-6, 6-3 հաշիվը։
Քառորդ եզրափակիչում է նաև 16-րդ ռակետ Լորենցո Մուզետին։ 22-ամյա իտալացի թենիսիստը 1/8 եզրափակիչում 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել Թեյլոր Ֆրիցի (ԱՄՆ, 12-րդ ռակետ) նկատմամբ։ Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, չորրորդ ռակետ) - Ալեքսեյ Պոպիրին (Ավստրալիա, 63-րդ ռակետ) զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին զույգը կազմել էին Նովակ Ջոկովիչն (Սերբիա, երկրորդ ռակետ) ու Ստեֆանոս Ցիցիպադը (Հունաստան, 11-րդ ռակետ)։


