«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ համար, իսպանացի Կառլոս Ալկարասը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում հաղթեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին և կպայքարի Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:
1 ժամ 16 րոպե տևած մրցախաղում համաշխարհային դասակարգման աղյուսակի պատմության մեջ ամենաերիտասարդ առաջատարը հաղթեց 6-1, 6-1 հաշվով:
Եզրափակիչում Կառլոս Ալկարասը կմրցի Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Լորենցո Մուզետի (Իտալիա) զույգի հաղթողի հետ: Սերբ և իտալացի թենիսիստների հանդիպումը նույնպես կկայանա օգոստոսի 2-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 4-ին:


