Logo

Փարիզ-2024. Արգենտինան հաղթեց Ուկրաինային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

21:25 / 30.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Արգենտինացիները B խմբի երրորդ տուրում 2-0 հաշվով հաղթեցին Ուկրաինայի հավաքականին: Գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, բրազիլական «Բոտաֆոգոյից» Տիագո Ալմադան և արգենտինական «Ռիվեր Փլեյթից» Կլաուդիո Էչևերին:

Արգենտինայի հավաքականը վաստակած 6 միավորով խմբից երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նույնքան միավորով առաջին տեղը գրավեց Մարոկկոյի հավաքականը, որը մեկնարկային տուրում սկանդալային խաղում 2-1 հաշվով հաղթել էր Արգենտինային:

Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, խմբային փուլ, երրորդ տուր

B խումբ

Ուկրաինա - Արգենտինա՝ 0-2 

Տիագո լմադա, 47, Կլաաուդիո Էչևերի, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ