Logo

Փարիզ-2024. Արտակարգ դեպք օլիմպիական ավանում

16:30 / 01.08.2024Հեծանվասպորտ
null

Սլովակիայի օլիմպիական հավաքականի հեծանվորդներին թալանել են Փարիզի օլիմպիական ավանում:

«Հուլիսի 29-ին Սեն-Դենի օլիմպիական գյուղում կողոպտել են Սլովակիայի պատվիրակության հեծանվորդներին»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է ֆրանսիացի լրագրող Ամորի Բրելեն: 

Մարզիկներից գողացել են 10 հեծանիվի անվադողեր ու պահեստամասեր: Վնասի չափը գնահատվում է 2300 եվրո։  

Ավելի վաղ հեծանվային BMX-ի ավստրալական թիմի անդամ, օլիմպիական չեմպիոն Լոգան Մարտինը հայտնել էր, որ իրենց թիմի ֆուրգոնը նույնպես թալանվել է օլիմպիական ավանի ճանապարհին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ