Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը սկսեցին պայքարը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր: Առաջին ցատկով 31-ամյա մարզիկը վաստակեց 14,533 միավոր, երկրորդով՝ 14,800: Դավթյանն երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 7-րդն է, երեկոյան ելույթ կունենան նաև երրորդ ենթախմբի մասնակիցները, վերջնական հաշվարկից հետո լավագույն արդյունքը ցույց տված 8 մարմնամարզիկները դուրս կգան եզրափակիչ:
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն էլ օղակների վարժության որակավորման փուլում վաստակեց 14,733 միավոր և երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 5-րդն է:
Այս վարժությունների եզրափակիչները նախատեսված են օգոստոսի 4-ին:
Ֆոտո՝ ՀՄՖ


