Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնած հայ մարմնամարզիկները մրցավայրում փորձել են գործիքները։
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը մասնակցել են օլիմպիական մրցաշարի գլխավոր փորձին։
Փարիզ-2024-ում Արթուր Դավթյանը հանդես է գալու հենացատկում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում: Հայ մարմնամարզիկները պայքարի մեջ են մտնելու հուլիսի 27-ին՝ մեկնարկելով որակավորման փուլից։
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին։ Հայաստանը Փարիզ-2024-ում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):
Ֆոտո՝ ՀԱՕԿ լրատվական


