Logo

Փարիզ-2024. Բադմինտոնի օլիմպիական չեմպիոնը վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից և արտասվեց

13:21 / 04.08.2024Բադմինտոն
null

Իսպանուհի Կարոլինա Մարինը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բադմինտոնի կանանց մենախաղի կիսաեզրափակիչն անավարտ թողեց վնասվածքի պատճառով:

31-ամյա մարզուհին առաջին մրցափուլում 21-14 հաշվով հաղթելուց հետո երկրորդում ևս առավելություն ուներ, սակայն դրվագներից մեկում ոտնաթաթն անհարմար դրեց մանրահատակին և ընկավ՝ ստանալով լուրջ վնասվածք:

Մարինը փորձեց շարունակել չինացի Ցեյաո Բին Ժեի դեմ մրցախաղը, սակայն չդիմացավ, կրկին նստեց մանրահատակին և արտասվեց:

Այսպիսով, 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը բավարարվեց բրոնզե մեդալով, իսկ չինուհին դուրս եկավ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ