Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 103-86 հաշվով առավելության հասավ Հարավային Սուդանի թիմի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հարավային Սուդանի հավաքականի հարձակվող Նունի Օմոթն էր, որը վաստակեց 24 միավոր, կատարեց 2-ական ասիստ ու ռեբաունդ։
ԱՄՆ-ի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Մայամի Հիթի» կենտրոնական Բեմ Ադեբայոն` 18 միավոր, 7 ռեբաունդ ու 1 ասիստ։ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 12 միավոր ու կատարել 14 ասիստ։ NBA-ի պատմության լավագույն ռմբարկու դարձել է Օլիմպիական խաղերում ամենաշատ արդյունավետ փոխանցում կատարած 5-րդ բասկետբոլիստը՝ ասիստների թիվը հասցնելով 100-ի։
Սթիվ Քերի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակը տարավ Փարիզ-2024-ում և 4 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Հարավային Սուդանը 3 միավորով երրորդ տեղում է։
Փարիզի ամառային Օլիմպիական խաղեր, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
ԱՄՆ - Հարավային Սուդան` 103-86 (26-14, 29-22, 18-19, 30-31)


