Ամերիկահայ մասնագետ Բրայան Գուրջյանի գլխավորած բասկետբոլի տղամարդկանց Ավստրալիայի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի խմբային փուլի երկրորդ տուրում 83-93 հաշվով պարտվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կանադային:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կանադայի հավաքականի առաջատարներից Ռիջի Բենեթը, որը վաստակել է 24 միավոր: Կանադացին նաև գրանցել է 7 ռեբաունդ և կատարել 5 ասիստ:
Կանադայի հավաքականը երկու հաղթանակից հետո A խմբում ապահովել է առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Ավստրալիան ու Իսպանիան բաժանում են 2-3-րդ տեղերը, հույներն էլ երկու պարտությունից հետո վերջինն են:
Վերջին տուրում Ավստրալիան կմրցի Հունաստանի, Կանադան՝ Իսպանիայի դեմ:
Փարիզի Օլիմպիական խաղեր, բասկետբոլ, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
Կանադա - Ավստրալիա՝ 93-83 (26-28, 19-21, 27-21, 21-13)


