Logo

Փարիզ-2024. Ավստրալիան Բրայան Գյուրջյանի գլխավորությամբ մեկնարկեց հաղթանակով

14:55 / 27.07.2024Բասկետբոլ
null

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է բասկետբոլի մրցաշարը։ Տղամարդկանց Ավստրալիայի հավաքականը հայ մասնագետ Բրայան Գյուրջյանի գլխավորությամբ A խմբի առաջին խաղում 92-80 հաշվով հաղթել է Իսպանիայի թիմին։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Մեմֆիս Գրիզլիսի» իսպանացի ծանր հարձակվող Սանտի Ալմադան` վաստակելով 27 միավոր, կատարելով 5 ռեբաունդ։

Ավստրալիայի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 30-ին և մրցելու է Կանադայի դեմ։ Իսպանիան նույն օրը կհանդիպի Հունաստանի հավաքականին։

Փարիզ-2024, առաջին տուր

A խումբ

Ավստրալիա - Իսպանիա` 92-80 (31-21, 18-21, 20-18, 23-20)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ