Logo

Փարիզ-2024. Տրիատլոնի պայքարի լարված ավարտն ու մեդալակիրները

16:33 / 31.07.2024Այլ մարզաձևեր
null

Բրիտանացի Ալեքս Յին նվաճել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսը:

Լողի, հեծանվավազքի և վազքի մրցումների հանրագումարում Յին գրանցել է 1 ժամ 43 րոպե 33 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալակիր է դարձել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Հայդեն Ուայլդը, իսկ մրցանակակիրների եռյակը եզրափակել է ֆրանսիացի Լեո Բերժերը: Մրցման վերջնամասն անցել է լարված պայքարում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, նորվեգացի Քրիստիան Բլամենֆելտը զբաղեցրել է 12-րդ տեղը:

Տրիատլոնի կանանց պայքարի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 31-ին նվաճել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Կասանդրա Բոգրանը։

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի տրիատլոնի պայքարը պետք է կայանար հուլիսի 30-ին, սակայն մրցումները հետաձգվել էին Սեն գետի աղտոտվածության պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ