Logo

Փարիզ-2024. Ցիցիպասի երկրորդ հաղթանակը

22:18 / 29.07.2024Թենիս
null

Հույն թենիսիստ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող Ստեֆանոս Ցիցիպասը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղում դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Աշխարհի 11-րդ ռակետը երկրորդ շրջանում 6-1, 6-2 հաշվով հաղթեց բրիտանացի Դանիել Էվանսին, որն ATP-ի դասակարգման աղյուսակի 58-րդ տեղում է:

Երրորդ շրջանում Ցիցիպասը կմրցի արգենտինացի Սեբաստիան Բաեսի և լիբանանցի Բենյամին Հասանի դիմակայության հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ