Logo

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին

00:53 / 03.08.2024Բռնցքամարտ
null

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) ավարտեց պայքարը:

2021թ. աշխարհի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆային: Հաղթանակի դեպքում Չալոյանը կապահովեր առնվազն բրոնզ մեդալ։

Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին ռաունդը բավականին լավ անցկացրեց, սակայն բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին Ղադֆային, երկրորդ ռաունդում մեկ մրցավար առավելությունը տվեց Չալոյանին, երրորդում էլ երեքը նախապատվությունը տվեցին Իսպանիայի ներկայացուցչին, երկուսը՝ հայ բռնցքամարտիկին:

Չալոյանն իր համար առաջին Օլիմպիական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ ծանր պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակի էր հասել գերծանր քաշային կարգի երկրորդ համար, բրիտանացի Օրի Դելիշեսի նկատմամբ:

Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել նաև լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ