WTA-ի դասակարգման աղյուսակի 21-րդ համար, խորվաթ Դոննա Վեկիչը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի եզրափակիչում է:
Կիսաեզրափակիչում 28-ամյա Վեկիչը 1 ժամ 7 րոպե տևած պայքարում 6-4, 6-0 հաշվով հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչ, 67-րդ համար Աննա Շմիդլովային:
Օգոստոսի 3-ին կայանալիք եզրափակիչում Վեկիչն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կվիճարկի չինացի Քինվեն Ժենի (7-րդ համար) հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր դասակարգման աղյուսակի առաջին համար Իգա Շվյոնտեկին:
OptaAce-ի հաղորդմամբ՝ անկախ եզրափակիչի արդյունքից, Դոննա Վեկիչն ազգային ռեկորդ կգրանցի և կդառնա Խորվաթիայի պատմության մեջ առաջին թենիսիստուհին, որն Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղում դարձել է ոսկե կամ արծաթե մեդալակիր:


