Logo

Փարիզ-2024. Ֆերմին Լոպեսի դուբլն օգնեց Իսպանիային դուրս գալ կիսաեզրափակիչ

21:24 / 02.08.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

Իսպանացիները քառորդ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին: Դուբլ գրանցեց կատալոնական «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ էլ խփեց «Ժիրոնայի» հարձակվող Աբել Ռուիսը:

Իսպանիան եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մարոկկոյի հավաքականի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին:

Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ

Ճապոնիա - Իսպանիա՝ 0-3 

Ֆերմին Լոպես, 11, 73, Աբել Ռուիս, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ