Logo

Փարիզ-2024. Ֆրանսիացի լողորդը գերազանցեց Ֆելպսի օլիմպիական ռեկորդը և դարձավ չեմպիոն

23:50 / 28.07.2024Ջրային մարզաձևեր
null

Փարիզ-2024-ի տղամարդկանց 400 մետր համալիր լողի պայքարում ֆրանսիացի Լեոն Մարշանը գերազանցել է լեգենդար Մայքլ Ֆելպսի օլիմպիական ռեկորդն ու նվաճել ոսկե մեդալ։

22-ամյա Մարշանը ցույց է տվել 4:02:95 րոպե արդյունքը։ Մրցատարածությունում արծաթե մեդալակիր է դարձել ճապոնացի Տոմոյուկի Մացուսիտան, իսկ բրոնզե մեդալը նվաճել է ամերիկացի Կարսոն Ֆորսթերը։

Լեոն Մարշանը կարիերայում առաջին անգամ է դարձել օլիմպիական չեմպիոն։ Նա նաև աշխարհի 5-ակի չեմպիոն է։ 400 մետր փոխանցումալողի համաշխարհային ռեկորդը նույնպես պատկանում է ֆրանսիացի լողորդին` 4:02:50 րոպե։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ