Ֆրանսիայի հավաքականը դարձավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Թիերի Անրիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին, որը գլխավորում է Խավյեր Մասկերանոն: Խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան:
Խաղից հետո երկու հավաքականների ֆուտբոլիստները բախվեցին միմյանց: Բախման կիզակետում էր նաև Մասկերանոն:
Ֆրանսիացիները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Եգիպտոսի հավաքականի հետ, որը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Պարագվային (1-1, 11մ՝ 5-4):
Ավելի վաղ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Մարոկկոն և Իսպանիան:
Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ
Ֆրանսիա - Արգենտինա՝ 1-0
Ժան-Ֆիլիպ Մատետա, 5


