Ռեգբիի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը տնային Օլիմպիական խաղերում դարձավ չեմպիոն:
Ֆրանսիացիները ռեգբի-7-ի եզրափակիչում 28-7 հաշվով հաղթեցին 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆիջիի հավաքականին:
Ֆրանիան Օլիմպիական խաղերի ռեգբիի մրցաշարին մասնակցեց երկրորդ անգամ, Ռիո-2016-ում գրավել էր 7-րդ տեղը:
Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականն էլ երրորդ տեղի համար խաղում 26-19 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ: