Ֆրանսիայի ներկայացուցիչ Կասանդրա Բոգրանը նվաճել է Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի կանանց պայքարի չեմպիոնի տիտղոսը:
Լողի, հեծանվավազքի և վազքի մրցումների հանրագումարում Բոգրանը գրանցել է 1 ժամ 54 րոպե 55 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրել է շվեյցարացի Ժյուլի Դերոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մեծ Բրիտանիայի մարզուհի Բեթ Փոթերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզ-2024 տրիատլոնի մրցումները հետաձգվել էին Սեն գետի աղտոտվածության պատճառով։ Հուլիսի 31-ին կկայանա նաև մարզաձևի տղամարդկանց պայքարը։
Pure excellence on home soil! 🇫🇷
— The Olympic Games (@Olympics) July 31, 2024
Cassandre Beaugrand triumphs in Paris, claiming #gold for France in triathlon women's individual! 🏊 🚴 🏃 @EquipeFRA | @worldtriathlon | #Triathlon | #Paris2024 | #Samsung | #TogetherForTomorrow pic.twitter.com/XPUNuIK5UB


